Մրցույթ՝ «ՀՀ Լոռու մարզի
Գուգարքի Հ. Շիրազի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ինֆորմատիկայի (4 դասաժամ), ԹԳՀԳ-ի (9 դասաժամ), մաթեմատիկայի
(18 դասաժամ ), քիմիայի (15 դասաժամ ), բնագիտության
(3 դասաժամ ), արվեստի
(1 դասաժամ ), ուսուցչի թափուր տեղերի համար
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման եւ հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում
է' ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը
և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել'
- դիմում (Ձև
1),
- մեկ լուսանկար
3x4 չափի,
- բարձրագույն
կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող
փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի
1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային
գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն
(Ձև 5),
- այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները` նաև զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը
հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման
տարակարգ ունենալու դեպքում` հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի
բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված
փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև
փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի
2-ից մինչև սեպտեմբերի 13-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 16:00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային
օրերից:
Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Լոռու
մարզի Գուգարքի միջնակարգ դպրոցում. (հասցեն՝ Վանաձոր, գ. Գուգարք, 2-րդ փ.,1-ին նրբ.,
շ.11):
Տեղեկությունների համար զանգահարել
(077)99-41-66, (0322)3-93-99 հեռախոսահամարներով:
Комментариев нет:
Отправить комментарий