Մրցույթ՝ «ՀՀ Լոռու մարզի Գուգարքի Հ. Շիրազի անվան միջնակարգ
դպրոց» ՊՈԱԿ-ի քիմիայի (10 դասաժամ ) ուսուցչի թափուր
տեղի համար
Մրցույթն անցկացվում
է երկու փուլով՝ թեստավորման եւ հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է' ըստ ՀՀ ԿԳՄՍՆ
մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր
մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը ԴԿՏՀ-ում լրացնում է դիմումը և մուտքագրում հետևյալ փաստաթղթերի լուսապատճենները`
1) դիմում, ինքնակենսագրություն (Ձև 1), մեկ լուսանկար 3X4 չափսի,
2) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (միջին մասնագիտական կրթություն ունեցող և կամավոր ատեստավորում անցած ուսուցչի կողմից դպրոցի թափուր տեղի մրցույթին մասնակցելու դեպքում՝ միջին մասնագիտական կրթության փաստաթուղթ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում,
5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
8) տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ,
9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան՝ հաստատությունից դուրս մնացած լինելու դեպքում՝ կամավոր ատեստավորումից 60 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած լինելու մասին տեղեկություն (մասնակցած լինելու դեպքում).
10) «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի պահանջով հերթական ատեստավորման արդյունքում աշխատանքից ազատված լինելու դեպքում՝ հերթական ատեստավորումն անցած լինելու մասին տեղեկանք.
11) «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (առկայության դեպքում նաև՝ 2-րդ կետով) պահանջվող համապատասխան փաստաթուղթ.
12) «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին համապատասխան տեղեկանք՝ բարձրագույն ուսումնական հաստատությունից:
Մասնակիցը ներբեռնված փաստաթղթերի բնօրինակները մրցույթի օրվան նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում առձեռն ներկայացնում է տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձին, որը դրանք համեմատում է ԴԿՏՀ-ում ներբեռնված փաստաթղթերի հետ, ինչից հետո նույն օրը բնօրինակները վերադարձնում է մասնակցին:
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև մրցույթին նախորդող աշխատանքային օրը առձեռն ներկայացնել, իսկ ԴԿՏՀ-ում ներբեռնված փաստաթղթերի դեպքում՝ նույն համակարգում ներբեռնել անհրաժեշտ փաստաթղթերը:
Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Լոռու
մարզի Գուգարքի միջնակարգ դպրոցում. (հասցեն՝ Վանաձոր, գ. Գուգարք, 2-րդ փ.,1-ին նրբ.,
շ.11):
Տեղեկությունների համար զանգահարել
(077)99-41-66, (0322)3-93-99
հեռախոսահամարներով: