Հայտարարություններ


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախակրթարանի դաստիարակի թափուր տեղի մրցույթի

Հայտարարվում է մրցույթ՝ «ՀՀ Լոռու մարզի Գուգարքի Հ. Շիրազի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նախակրթարանի դաստիարակի (0.6 միավոր) թափուր պաշտոնի համար: Մրցույթն անցկացվում է երկու փուլով ՝  թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարերի:

     Մրցույթին մասնակցելու համար պետք  է  ներկայացնել՝

       1)դիմում (Ձև 1).

2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).

3) անձը հաստատող փաստաթուղթ.

4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).

5) ինքնակենսագրություն (Ձև 4).

6) մեկ լուսանկար` 3x4 չափի.

7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.

8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.

9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

 

    Տնօրենի կողմից նշանակված պատաս­խանատու անձը փաստաթղթերի բնօրինակնե­րը համեմատում է պատճենների հետ և բնօ­րինակները վերադարձնում: Եթե ներկայաց­ված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կա­րող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամ­կետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

 

    Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության հրապարակման պահից մինչև մարտի

25-ը  ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 16:00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ

աշխատանքային օրերից:

 

Մրցույթը տեղի կունենա մարտի 30-ին՝ ժամը 15: 00-ին, ՀՀ Լոռու մարզի Գուգարքի

միջնակարգ դպրոցում. (հասցեն՝ Վանաձոր, գ. Գուգարք, 2-րդ փ.,1-ին նրբ., շ.11):

Տեղեկությունների համար զանգահարել (077)99-41-66, (0322)3-93-99 

 հեռախոսահամարներով:

 








Комментариев нет:

Отправить комментарий