Ինքնակառավարման օր Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցում
Հոկտեմբերի 5-ին Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցում անսովոր եռուզեռ
էր և հաճելի տոնական տրամադրություն:
ԱԽ-ի
աշակերտները ուսուցիչների համար գեղեցիկ անակնկալներ էին պատրաստել:
Լավագույն
աշակերտները փոխարինում էին իրենց ուսուցիչներին` նրանց դասաժա-
մերը պարապելով
:Փոխարինողներ ունեին նաև տնօրենը, փոխտնօրենները , ԴԱԿ_ը:
Ուսուցիչների փոխարինող աշակերտները պատրաստված էին շատ լավ և լրջորեն էին
վերաբերվում իրենց գործին, իսկ աշակերտները` իրենց ուսուցիչ- դասընկերներին:
Երկար դասամիջոցին ԱԽ-ի անդամները գեղեցիկ
անակնկալ մատուցեցին ուսուցիչ-
ներին:
Նրանք ջերմ
խոսքեր ասացին, երգեցին ու պարեցին:
Օրն անցավ
ուրախ ու հաճելի տրամադրությամբ, որը վառ հուշեր կթողնի ուսուցիչների
սրտերում:
Комментариев нет:
Отправить комментарий