Մրցույթ՝ «ՀՀ Լոռու մարզի Գուգարքի Հ. Շիրազի անվան միջնակարգ
դպրոց» ՊՈԱԿ-ի մաթեմատիկայի (19 դասաժամ) , ֆիզիկայի (11 դասաժամ) ուսուցչի թափուր
տեղերի համար
Մրցույթն
անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման եւ հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է' ըստ ՀՀ ԿԳՄՍՆ
մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր
մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել'
- դիմում (Ձև
1),
- մեկ լուսանկար
3x4 չափի,
- բարձրագույն
կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող
փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի
1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային
գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն
(Ձև 5),
- այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական
սեռի քաղաքացիները` նաև զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը
հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման
տարակարգ ունենալու դեպքում` հավաստող փաստաթուղթ:
- հաստատությունից
դուրս մնացած լինելու դեպքում՝ կամավոր ատեստավորումից 60 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած
լինելու մասին տեղեկություն:
Տնօրենի
կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների
հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական
չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի
ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում
են սույն հայտարարության
հրապարակման օրվանից մինչև
սեպտեմբերի 24 -ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 16:00-ն, բացի
շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի
26-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Լոռու
մարզի Գուգարքի միջնակարգ դպրոցում. (հասցեն՝ Վանաձոր, գ. Գուգարք, 2-րդ փ.,1-ին նրբ.,
շ.11):
Տեղեկությունների համար զանգահարել (077)99-41-66, (0322)3-93-99 հեռախոսահամարներով: