Նախագծային աշխատանք ֆիզկուլտուրա առարկայից։
Նախագծի ղեկավար՝ Հ. Պողոսյան
Թեմա՝ «Վոլեյբոլ»

https://www.facebook.com/61565168676801/videos/944811437492965

 

Նախագծային աշխատանք հայ գրականությունից

https://sway.cloud.microsoft/Kwh3y7WmphvtxbHe?ref=Link&loc=play


Նախագծային աշխատանք գրականությունից

https://docs.google.com/presentation/d/1ZSMf9EiMg_XFdW6f4_vEah54ajoBtfGD4pMoXRhi4tQ/edit?usp=drive_link


Նախագծային աշխատանք անգլերենից

https://yadi.sk/d/3-vUO3QzPWt5yQ


Նախագծային աշխատանք ռուսաց լեզվից

https://docs.google.com/presentation/d/1YD4Hs85kktCnknt9A5NCntyHjn3_f6iAN6gsR_apRZE/edit#slid

 













                            ՆՈՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ  ԿԳՆ Գուգարքի Հ . Շիրազի անվան ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհիներ Թամարա Առաքելյանը, Արևիկ Գաբրիելյանը, Էլեն Հարությունյանն ու Ալինա  Միկիչյանը  ռուսաց լեզվի  ուսուցչուհի Նատալյա Մանուկյանի ղեկավարությամբ Մասնակցել են ՌԴ-ում  կազմակերպված Միջազգային գեղարվեստական  թարգմա-նության մրցույթին և  ստացել հավաստագրեր:
 Դպրոցի ռուսերենի ուսուցչուհի Նատալյա Մանուկյանը բազմիցս մասնակցել է ԱՊՀ երկրների ռուսաց լեզվի  ուսուցիչների  համար կազմակերպված մրցույթ -միջոցառումների  և  արժանացել պատվոգրերի ու շնորհակալագրերի:

    Շնորհակալագրի է արժանացել նաև Գուգարքի ավագ դպրոցը:    












Մրցույթ-միջոցառում  «Երբ մայրիկը տանը չէ»
07.04.2017թ.  Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցում տեղի ունեցավ  մրցույթ- միջոցառում` նվիրված  մայրության և  գեղեցկության տոնին` «Երբ մայրիկը տանը չէ»  խորագրով:
Դպրոցի  աշխորհրդի  և  ԴԱԿ  Ա. Սաքանյանի    նախաձեռնությամբ դպրոցի  9-րդ,10-րդ և       11-րդ դասարաննեը  պատրաստել  էին  մրցութային համարներ:
Տվյալ դասարանի աղջիկները  ցույց տվեցին, թե  ի՞նչ են կարողանում անել  խոհանոցում:
Մրցութային համարներն  ընդմիջվում էին  երգերով, պարերով, բանաստեղծություններով և հումորով:

Ուրախ և աշխույժ  մթնոլորտ էր տիրում դպրոցում:





Բաց դաս Գուգարքի  Հ. Շիրազի անվան ավագ դպրոցի 9-րդ դասարանում
 
    
             Գուգարքի  Հ. Շիրազի անվան ավագ դպրոցի 9-րդ դասարանում բաց դաս էր գրականությունից:
          Դասի թեման `<<Սայաթ-Նովա>> թեմայի ամփոփում: Դասը հիմնականում ներկայացրին աշակերտները: Դասի ընթացքում հնչեց Սայաթ-Նովայի <<Քամանչան>>,  2 աշակերտուհի իրենց գեղեցիկ պարով ներկայացրին ,թե ինչ է իրենից ներկայացրել մեջլիսը, որտեղ իր խաղերով  հանդես է եկել Սայաթ- Նովան:
 Կենսագրությանը զուգահեռ հնչեցին բանաստեղծություններ և երգեր:
 Բոլոր աշակերտներն ակտիվորեն մասնակցում էին դասին . մի մասը ներկայացնում  էր  մեծերի խոսքերը , մի մասը` խոսում էր առեղծվածային կյանքից,    գրատախտակին գրվեցին Սայաթ-Նովայի պատգամներից:
  Դասարանում ստեղծել էին անկյուն , որտեղ դրված էին  Դավթար, քամանչա, եկեղեցական վեղար,  նկարներ, որոնք հիշեցնում էին Սայաթ – Նովային, նրա անցած կյանքի ուղուն:
  դասի վերջում ուսուցչուհի Ա . Սաքանյանը ամփոփեց դասը , գնահատեց ակտիվ աշակերտներին և հանձնարարեց կրկնել միջնադարի քնարերգությունը:
  Դասը ոչ միայն բովանդակալից էր ու գեղարվեսստորեն հագեցած, նաև ուներ դաստիարակչական բնույթ և ձևավորում էր գեղարվեստական ճաշակ:




     




 
                           Վերապատրաստման  դասընթաց
«Խոցելի երեխաների  սոցիալական ներառում:Երեխայի խնամքի համակարգի բարեփոխման շրջանականերում այընտրանքային խնամքի ընտանիքի աջակցության և ներառական կրթության ծառայությունների ընդլայնում» ծրագրի շրջանակներում 30.01.2017 – 03.02.2017թթ. ՀՀ ԿԳՆ Գուգարքի Հ.. Շիրազի անվան  ավագ դպրոցում   անցկացվեց  վերապատրաստման դասընթաց:
 Դասընթացը  վարեցին ԿԱԻ-ի  Լոռու  մասնաճյուղի  աշխատակից  Գագիկ  Դանիելյանը   և  ՀՀ ԿԳՆ Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցի  տնօրենի  ուսումնադաստիարակչական գծով տեղակալ Նարինե  Ադամյանը :
Առաջին օրը  տրվեցին  տեղեկություններ  դասընթացի նպատականերիարդիականության մասին:Կատրվեցին խմբային աշխատանքներ:
Դասընթացի վերջին  օրը փոխկապակցվեց   անցած նյութըվերլուծեցին կատարված քայլերը, վերհիշեցին տրված հրահանգներն ու հարցերը:
Դասընթացի  արդյունքում մանկավարժների  մտավախությունները  պակասեցին, քանի որ   քննարկումների և երկխոսությունների   հետևանքով  գտնվեցին  մտահոգիչ խնդիրները լուծելու  ուղիներ:
Լսարանը  հավաստեց, որ նմանատիպ  վերապատրաստումները  նպատակային են և  ուսուցչի դրական  գործունեութունը  խթանող: