Հոկտեմբերի 24-ին Գուգարքի Հ. Շիրազի անվան միջնակարգ դպրոցի անձնակազմը և սովորողները իրականացրել են նույն համայնքում գտնվող Անհայտ զինվորի հուշարձանի մաքրման աշխատանքներ։

















 

       Մրցույթ՝ «ՀՀ Լոռու մարզի Գուգարքի  Հ. Շիրազի անվան միջնակարգ 

 դպրոց» ՊՈԱԿ-ի  մաթեմատիկայի  (19  դասաժամ) , ֆիզիկայի  (11 դասաժամ)  ուսուցչի թափուր տեղերի համար

                                

 

   Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման եւ հարցազրույցի: Թեստավոր­ման փուլն անցկացվում է' ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել'

 

դիմում (Ձև 1),

մեկ լուսանկար 3x4 չա­փի,

բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),

անձը հաստատող փաստաթուղթ,

- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատան­քային գրքույկի պատճենը (առկայության դեպ­քում),

ինքնակենսագրություն (Ձև 5),

- այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,

-  ՀՀ արական սեռի քաղաքացիները` նաև զինվորական գրքույկ,

- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),

որակավորման տարակարգ ունենալու դեպքում` հավաստող փաստաթուղթ:

- հաստատությունից դուրս մնացած լինելու դեպքում՝ կամավոր ատեստավորումից 60 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած լինելու մասին տեղեկություն:

 

    Տնօրենի կողմից նշանակված պատաս­խանատու անձը փաստաթղթերի բնօրինակնե­րը համեմատում է պատճենների հետ և բնօ­րինակները վերադարձնում: Եթե ներկայաց­ված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կա­րող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամ­կետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

 

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև

սեպտեմբերի  24 -ը  ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 16:00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Լոռու մարզի Գուգարքի միջնակարգ դպրոցում. (հասցեն՝ Վանաձոր, գ. Գուգարք, 2-րդ փ.,1-ին նրբ., շ.11):

Տեղեկությունների համար զանգահարել  (077)99-41-66,  (0322)3-93-99  հեռախոսահամարներով:

 

 

Նախագծային աշխատանք ֆիզկուլտուրա առարկայից
Թեմա` << Վոլեյբոլի պատմությունը>>
Նախագծի ղեկավար` Հենրիկ Պողոսյան



ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ 
10-րդ դասարան
Ղեկավարներ՝ Արևիկ Աղաջանյան , Էսմա  Ադամյան
https://docs.google.com/presentation/d/1d7VGPmkK0JGyJ5TRBIIYUGR_fYMnREjHN3TgN-W29R8/edit?usp=drive_link
 

 Համապետական շաբաթօրյակ Գուգարքի Հ. Շիրազի անվան միջնակարգ դպրոցում













 

Նախագծային աշխատանք ֆիզկուլտուրա առարկայից։
Նախագծի ղեկավար՝ Հ. Պողոսյան
Թեմա՝ «Վոլեյբոլ»

https://www.facebook.com/61565168676801/videos/944811437492965

 

Նախագծային աշխատանք հայ գրականությունից

https://sway.cloud.microsoft/Kwh3y7WmphvtxbHe?ref=Link&loc=play


Նախագծային աշխատանք գրականությունից

https://docs.google.com/presentation/d/1ZSMf9EiMg_XFdW6f4_vEah54ajoBtfGD4pMoXRhi4tQ/edit?usp=drive_link


Նախագծային աշխատանք անգլերենից

https://yadi.sk/d/3-vUO3QzPWt5yQ


Նախագծային աշխատանք ռուսաց լեզվից

https://docs.google.com/presentation/d/1YD4Hs85kktCnknt9A5NCntyHjn3_f6iAN6gsR_apRZE/edit#slid

 













                            ՆՈՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ  ԿԳՆ Գուգարքի Հ . Շիրազի անվան ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհիներ Թամարա Առաքելյանը, Արևիկ Գաբրիելյանը, Էլեն Հարությունյանն ու Ալինա  Միկիչյանը  ռուսաց լեզվի  ուսուցչուհի Նատալյա Մանուկյանի ղեկավարությամբ Մասնակցել են ՌԴ-ում  կազմակերպված Միջազգային գեղարվեստական  թարգմա-նության մրցույթին և  ստացել հավաստագրեր:
 Դպրոցի ռուսերենի ուսուցչուհի Նատալյա Մանուկյանը բազմիցս մասնակցել է ԱՊՀ երկրների ռուսաց լեզվի  ուսուցիչների  համար կազմակերպված մրցույթ -միջոցառումների  և  արժանացել պատվոգրերի ու շնորհակալագրերի:

    Շնորհակալագրի է արժանացել նաև Գուգարքի ավագ դպրոցը:    












Մրցույթ-միջոցառում  «Երբ մայրիկը տանը չէ»
07.04.2017թ.  Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցում տեղի ունեցավ  մրցույթ- միջոցառում` նվիրված  մայրության և  գեղեցկության տոնին` «Երբ մայրիկը տանը չէ»  խորագրով:
Դպրոցի  աշխորհրդի  և  ԴԱԿ  Ա. Սաքանյանի    նախաձեռնությամբ դպրոցի  9-րդ,10-րդ և       11-րդ դասարաննեը  պատրաստել  էին  մրցութային համարներ:
Տվյալ դասարանի աղջիկները  ցույց տվեցին, թե  ի՞նչ են կարողանում անել  խոհանոցում:
Մրցութային համարներն  ընդմիջվում էին  երգերով, պարերով, բանաստեղծություններով և հումորով:

Ուրախ և աշխույժ  մթնոլորտ էր տիրում դպրոցում: