ԳՈՒԳԱՐՔԻ Հ.ՇԻՐԱԶԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ 2025-26 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ 2-ՐԴ ԿԻՍԱՄՅԱԿԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՓԱԹԵԹ
2-րդ կիսամյակ նախագծային աշխատանքներ
ԳՈՒԳԱՐՔԻ Հ.ՇԻՐԱԶԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ 2025-26 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ 2-ՐԴ ԿԻՍԱՄՅԱԿԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՓԱԹԵԹ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Նախակրթարանի դաստիարակի թափուր տեղի մրցույթի
Հայտարարվում է մրցույթ՝ «ՀՀ Լոռու մարզի Գուգարքի Հ. Շիրազի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նախակրթարանի դաստիարակի (0.6 միավոր) թափուր պաշտոնի համար: Մրցույթն անցկացվում է երկու փուլով ՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
1)դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը
փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում:
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը
կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության հրապարակման
պահից մինչև մարտի
25-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 16:00-ն, բացի
շաբաթ, կիրակի և այլ ոչ
աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի
կունենա մարտի 30-ին՝ ժամը 15: 00-ին, ՀՀ Լոռու մարզի Գուգարքի
միջնակարգ դպրոցում. (հասցեն՝ Վանաձոր,
գ. Գուգարք, 2-րդ փ.,1-ին նրբ., շ.11):
Տեղեկությունների համար զանգահարել
(077)99-41-66, (0322)3-93-99
հեռախոսահամարներով:
Աշխարհը և մենք. խոսքի մասերի վեճը
https://drive.google.com/file/d/1meWE632yX3U6M8Wd6QLP2-tszPwLwtmA/view?usp=drive_link
https://drive.google.com/file/d/1368jIrXXPlLTTc231BppV7CfxtgSI3gJ/view?usp=drive_link
https://drive.google.com/file/d/1ItN9NZGSiivSiEMIPu1aoy3du_qLknIN/view?usp=drive_link
Մրցույթ՝ «ՀՀ Լոռու մարզի Գուգարքի Հ. Շիրազի անվան միջնակարգ
դպրոց» ՊՈԱԿ-ի մաթեմատիկայի (19 դասաժամ) , ֆիզիկայի (11 դասաժամ) ուսուցչի թափուր
տեղերի համար
Մրցույթն
անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման եւ հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է' ըստ ՀՀ ԿԳՄՍՆ
մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր
մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել'
- դիմում (Ձև
1),
- մեկ լուսանկար
3x4 չափի,
- բարձրագույն
կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող
փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի
1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային
գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն
(Ձև 5),
- այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական
սեռի քաղաքացիները` նաև զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը
հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման
տարակարգ ունենալու դեպքում` հավաստող փաստաթուղթ:
- հաստատությունից
դուրս մնացած լինելու դեպքում՝ կամավոր ատեստավորումից 60 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած
լինելու մասին տեղեկություն:
Տնօրենի
կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների
հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական
չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի
ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում
են սույն հայտարարության
հրապարակման օրվանից մինչև
սեպտեմբերի 24 -ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 16:00-ն, բացի
շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի
26-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Լոռու
մարզի Գուգարքի միջնակարգ դպրոցում. (հասցեն՝ Վանաձոր, գ. Գուգարք, 2-րդ փ.,1-ին նրբ.,
շ.11):
Տեղեկությունների համար զանգահարել (077)99-41-66, (0322)3-93-99 հեռախոսահամարներով: